Միշել Սանչեսը հրաժարվել է գլխավորել «Չելսին»

«Ժիրոնայի» գլխավոր մարզիչ Միշել Սանչեսը հրաժարվել է գլխավորել «Չելսին»։

Ինչպես տեղեկացնում է AS-ը, լոնդոնցիների ղեկավարությունը Իսպանիայում բանակցություններ է վարել 48-ամյա մասնագետի հետ՝ ամռանը հնարավոր նշանակման շուրջ։ Սակայն իսպանացին մերժել է առաջարկը, քանի որ մտադիր չէ լքել «Ժիրոնան»։

Ըստ տարբեր լրատվամիջոցների՝ «Չելսիի» գլխավոր մարզչի թեկնածուների թվում են Թոմաս Տուխելը (Բավարիա), Ռոբերտո Դե Զերբին (Բրայթոն), Էդի Հոուն (Նյուքասլ), Ժոզե Մոուրինյոն, Խուլեն Լոպետեգին և Ջեսի Մարշը։