«Լիլը» վերանվանել է երիտասարդական թիմի մարզումային կենտրոնը՝ ի պատիվ ակումբի նախկին խաղացող Էդեն Ազարի։
33-ամյա Ազարը մասնակցել է արարողությանը և լուսանկարվել պատվանդանի առջև՝ իր պատկերով։
Բելգիացի կիսապաշտպանը եղել է «Լիլի» ակադեմիայում 2005-2007 թվականներին, ինչպես նաև հանդես է եկել ակումբում իր պրոֆեսիոնալ կարիերայի առաջին հինգ տարիներին: Դրանից հետո նա խաղացել է «Չելսիում» և «Ռեալում»։
«Լիլի» կազմում Ազարը հաղթեց Ֆրանսիայի առաջնությունը և նվաճեց Ֆրանսիայի գավաթը։