«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն հերթական գոլային փոխանցումն է կատարել «Լիվերպուլի» հետ խաղում (1:1):
Հենց բելգիացու անկյունայինի խաղարկումից հետո «քաղաքայինները» բացեցին խաղի հաշիվը հանդիպման 23-րդ րոպեին։ Ջոն Սթոունսը դարձավ գոլի հեղինակ:
Ինչպես հաղորդում է BBC-ն, Դե Բրույնեն «Լիվերպուլի» հետ հանդիպումներում արդեն յոթ գոլային փոխանցում է կատարել: Սա պատմության մեջ երկրորդ ամենաբարձր ցուցանիշն է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռայան Գիգսից հետո, ով ութ գոլային փոխանցում է կատարել Պրեմիեր Լիգայում՝ մերսիսայդցիների դեմ խաղերում:
Կևին դե Բրույնեն «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2015 թվականի ամառվանից։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրած 14 խաղում դարձել է 2 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։