«Յուվենտուսը» Ա Սերիայի վերջին յոթ խաղերից միայն մեկում է հաղթել:
Կիրակի օրը «Ատալանտայի» հետ ոչ-ոքին (2-2), «Յուվենտուսին» մղեց երրորդ հորիզոնական և թույլ տվեց «Միլանին» շրջանցել թուրինյան թիմին։
«Յուվենտուսը» բառացիորեն փլուզվեց վերջին մեկուկես ամսվա ընթացքում, քանի որ դեռ հունվարին Մասիմիլիանո Ալեգրիի թիմը լրջորեն համարվում էր Սկուդետտոյի հավակնորդ: Հունվարի 27-ին «Էմպոլիի» հետ խաղից առաջ «Յուվենտուսը» առաջատար «Ինտերին» զիջում էր ընդամենը 2 միավորով, թեև նրանց մրցակիցները նույնպես խաղ քիչ էին անցկացրել: Այժմ թիմերի միջև տարբերությունը 17 միավոր է։