Յուրգեն Կլոպ․ «Եթե գնդակը այնտեղ չլիներ, նա կարող էր սպանել ՄակԱլիսթերին»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է այն դրվագի մասին, երբ 99-րդ րոպեին «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ժերեմի Դոկուն «Լիվերպուլի» տուգանային հրապարակում ոտքով հարվածեց կիսապաշտպան Ալեքսիս ՄակԱլիսթերին։ Հանդիպման մրցավարը 11 մետրանոց չի նշանակել:

«Այո, նա հարվածեց գնդակին: Բայց եթե գնդակը այնտեղ չլիներ, նա կարող էր սպանել ՄակԱլիսթերին: Դա այդպես է, դա շատ պարզ է: Սա խախտում է բոլորի համար: Եթե ​​կարծում եք, որ դա այդպես չէ, ապա միգուցե դուք ֆուտբոլի երկրպագու չեք»,- Կլոպի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

«Լիվերպուլը» 64 միավորով երկրորդն է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում։ «Մանչեսթեր Սիթին» իր հերթին 63 միավորով երրորդ տեղում է։