«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտնել է թիմի երկրպագուների համար հաճելի կադրային նորություններ։
Պաշտպան Իբրահիմա Կոնատեն գրեթե ապաքինվել է վնասվածքից և լավ շանսեր ունի Անգլիայի գավաթի քառորդ եզրափակչի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպմանը, որը կկայանա «Օլդ Թրաֆորդում» մարտի 17-ին։
«Կոնատեն հնարավորություն ունի խաղալու «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում։
Կոնատեն վնասվածք էր ստացել Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի՝ «Սպարտայի» դեմ առաջին արտագնա խաղում։