Ջեյդոն Սանչոն մտադիր չէ վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»

Դորտմունդի «Բորուսիայի» վինգեր Ջեյդոն Սանչոն մտադիր չէ վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»։ Bild-ի տեղեկություններով՝ անգլիացին չի ցանկանում խաղալ Էրիկ տեն Հագի գլխավորությամբ, քանի որ կարիերայի անկման գլխավոր մեղավորը համարում է հոլանդացուն։

Հիշեցնենք, որ Սանչոն ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Բորուսիայում»: «Մանչեսթեր Յունայթեդը» հունվարին չի այրել Ջեյդոնի հետ իրենց կամուրջները, ուստի գործարքի մեջ չի ներառել գնման տարբերակը:

23-ամյա Սանչոն «Բորուսիա» վերադառնալուց հետո Բունդեսլիգայում 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ է դարձել։ Մրցաշրջանի սկզբում անգլիացին կոնֆլիկտ ուներ Տեն Հագի հետ, ինչի պատճառով էլ ֆուտբոլիստը հունվարին հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդից»։