Միլանի «Ինտերը» դիտարկում է հարձակվող Ալեքսիս Սանչեսի հետ պայմանագիրը երկարաձգելու տարբերակը։
35-ամյա խաղացողի գործող պայմանագիրը «ներաձուրիների» հետ ավարտվում է մրցաշրջանի ավարտին: Չիլիացու ապագան հարցականի տակ էր, սակայն այժմ, ըստ FcInterNews-ի, ակումբն ավելի ու ավելի է հակված երկարաձգել պայմանագիրը։ Հարձակվողի խաղը վերջին հանդիպումներում համոզել է «Ինտերի» ղեկավարությանը, և ապրիլին կողմերը կքննարկեն հետագա համագործակցությունը:
Ալեքսիս Սանչեսն ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 24 խաղում դարձել է 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Ա Սերիայի վերջին չորս հանդիպումներում ֆուտբոլիստը դարձել է մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։