Ջորջիո Կյելինի. «Նա իմ ամենավատ թշնամին ու լավագույն թիմակիցն է»

«Յուվենտուսի» եւ Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Ջորջիո Կյելինին խոսել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին։

«Կրիշտիանու Ռոնալդոն իմ ամենավատ թշնամին ու իմ լավագույն թիմակիցն է»,- Կյելինիի խոսքը մեջբերում է TC-ն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Հիշեցնենք, որ Կյելինին Ռոնալդուի հետ խաղացել է Յուվենտուսում 2018-ից 2021 թվականներին։

Կյելինին թոշակի անցավ 2023 թվականի դեկտեմբերին։ Իր կարիերայի ընթացքում պաշտպանը հանդես է եկել «Լիվորնոյում», «Ֆիորենտինայում», «Յուվենտուսում» և «Լոս Անջելեսում»:

Ռոնալդուն իր հերթին այժմ խաղում է սաուդյան «Ալ-Նասրում»։ Հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 31 հանդիպման, որոնցում դարձել է 28 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։