Կառլո Անչելոտտի․ «Մենք հիմա չենք կարող ձախողվել»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մեկնաբանել է Լա Լիգայի 28-րդ տուրի խաղում «Սելտայի» նկատմամբ տարած հաղթանակը (4:0)։

«Մենք բարելավել ենք խաղը, ինտենսիվությունը, ճնշումը և գնդակի շարժը: Շատ դժվար չէր ավելի լավ հանդես գալ, քան չորեքշաբթի օրը: Մենք երջանիկ ենք, մոտիվացված և կենտրոնացած, քանի որ սա մրցաշրջանի կարևոր պահ է։ «Ռեալում» ոչ-ոքին ճգնաժամի շեմն է։

Երբ երկրորդ գոլը չի ​​լինում, մի փոքր անհանգստանում ես, բայց երբ այն լինում է, մենք խաղում ենք մեր լավագույն մակարդակով:

Միավորները հիմա շատ կարևոր են, և այս երեք միավորները շատ կարևոր են, ինչպես և հաջորդները, քանի որ մնացել է 10 հանդիպում։ Մենք հիմա չենք կարող ձախողվել»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում «Ռեալի» մամուլի ծառայությունը։

Մադրիդի «Ռեալը» 69 միավորով առաջին տեղում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում: