Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին բարձր է գնահատել թիմի կիսապաշտպան Արդա Գյուլերի խաղը Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի՝ «Սելտայի» դեմ խաղում (4։0)։
«Նա մեծ տաղանդ ունի: Նրա գոլը շատ լավն էր: Գյուլերն այստեղ մեծ ապագա ունի, մենք դրանում վստահ ենք»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Մադրիդի «Ռեալի» կազմում Գյուլերը անցկացրել է 6 հանդիպում, որոնցում դարձել է 1 գոլի հեղինակ։ Թուրք ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի վերջը։