Բրահիմ Դիասը որոշել է հանդես գալ Մարոկկոյի ազգային հավաքականում

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Բրահիմ Դիասը որոշել է հանդես գալ Մարոկկոյի ազգային հավաքականում, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա ֆուտբոլիստն արդեն տվել է իր համաձայնությունը Մարոկկոյի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիային, պաշտոնական հայտարարությունը կհրապարակվի ավելի ուշ։

Բրահիմ Դիասը բնիկ իսպանացի է, բայց կարող է խաղալ Մարոկկոյում, քանի որ նրա հայրը մարոկկացի է: 2021 թվականին ֆուտբոլիստը Իսպանիայի հավաքականի կազմում մասնակցել է Լիտվայի դեմ ընկերական խաղում (4:0) և դարձել մեկ գոլի հեղինակ, սակայն պաշտոնական խաղերում չի խաղացել այս երկրի ազգային հավաքականի կազմում։

2023/24 մրցաշրջանում Դիասը «Ռեալի» կազմում անցկացրած 32 խաղում դարձել է 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։