Արդա Գյուլերը «Ռեալի» վեցերորդ ամենաերիտասարդ գոլահարն է Լա Լիգայում դարասկզբից ի վեր

Արդա Գյուլերն իր առաջին գոլը խփեց Մադրիդի «Ռեալի» կազմում։ Թուրք ֆուտբոլիստը երկրորդ խաղակեսի վերջնաժամկետում խփեց «Սելտայի» դարպասը փոխարինման դուրս գալուց ընդամենը հինգ րոպե անց: Հանդիպումն ավարտվել է 4։0 հաշվով։

Ըստ Opta-ի՝ Գյուլերը (19 տարեկան 14 օրական) դարձել է Մադրիդի «Ռեալի» ամենաերիտասարդ գոլահարը Իսպանիայի առաջնությունում 21-րդ դարի սկզբից, ինչպես նաև ամենաերիտասարդ թուրքը, ով երբևէ գոլ խփել է «Լոս Բլանկոսի» կազմում։ Այսօրվա հանդիպումը Արդա Գյուլերի համար միայն վեցերորդն էր Մադրիդի «Ռեալի» կազմում։

Ֆուտբոլիստը տեղափոխվել է «Ֆեներբախչեից» անցած ամառ։ Կառլո Անչելոտիի թիմը 28 տուրից հետո գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը՝ յոթ միավոր առաջ անցնելով «Ժիրոնայից»: