Հոլանդիայի առաջնության հերթական՝ քսանհինգերորդ տուրում Ամստերդամի «Այաքսը» հազիվ է փրկվել պարտությունից՝ թիմը հավասարվել է Սիտտարի «Ֆորտունային»:
25 տուրից հետո, «Այաքսը» ունի ընդամենը քառասուն միավոր, ինչը, ինչպես պարզվեց, «Այաքսի» վատագույն արդյունքն էր առաջնության այս փուլում (25 տուրից հետո) հեռավոր 1964/1965 մրցաշրջանից ի վեր։
Հաջորդ տուրում «Այաքսը» կխաղա Ռոտերդամի «Սպարտայի» հետ։ Այժմ թիմը, չնայած անհաջողություններին, զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի բավականին բարձր հինգերորդ հորիզոնականը։