Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը արքայական ակումբում կմնա միայն մեկ պայմանով:
Diario AS-ի տեղեկությունների համաձայն՝ 38-ամյա խորվաթը կմնա միայն այն դեպքում, եթե հասկանա, որ արժանի է նոր պայմանագրի։ Հաղորդվում է, որ «Սևիլիայի» դեմ խփած հաղթական գոլը փոխել է Մոդրիչի տրամադրությունը:
Փորձառու կիսապաշտպանը մտադիր է լավագույնս ներդնել մրցաշրջանի մնացած հատվածում և ապացուցել ինքն իրեն, որ արժանի է մնալ «Ռեալում» առնվազն մեկ արշավ:
Նախկինում հաղորդվում էր, որ «Ռեալը» Լուկային առաջարկել է Կարլո Անչելոտիի օգնականի դերը, սակայն Կիսապաշտպանը հրաժարվել է հնարավորությունից, քանի որ դեռ չի ցանկանում ավարտել կարիերան: