Լուիս Էնրիկե․ «Կիլիան Մբապպեին ամենայն բարիք եմ մաղթում»

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կիսվել է փարիզցիների հարձակվող Կիլիան Մբապպեի մասին իր կարծիքով։

«Կիլիան Մբապպեին ամենայն բարիք եմ մաղթում իր ապագայի համար։ Նա ֆանտաստիկ է և առավել եւս՝ որպես մարդ: Անկեղծորեն ցանկանում եմ նրան ամենայն բարիք»,- Էնրիկեի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Մբապեն արդեն պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ՝ ուժի մեջ է մինչև 2029 թվականը։

Այս մրցաշրջանում Մբապպեն ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով 34 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 180 մլն եվրո։