Հայտնի մարզիչ Ժոզե Մոուրինյոն այցելել է Սաուդյան Արաբիայի Գրան Պրիին։
Սպորտային միջոցառման ժամանակ պորտուգալացի մասնագետը հանդիպել է «Նյուքասլի» խորհրդի ղեկավար Յասեր ալ-Ռումայյանին։ Համապատասխան կադրերը հայտնվել են սոցիալական ցանցերում։
Արժե ասել, որ ավելի վաղ լուրերը Մոուրինյոյին կապում էին «Նյուքասլի» հետ: Յուրահատուկը ներկայումս գործազուրկ է. հունվարին նա հեռացվել է «Ռոմայից» վատ արդյունքների պատճառով:
Նշենք, որ Անգլիայում Ժոզե Մոուրինյոն նախկինում աշխատել է «Չելսիի», «Մանչեսթեր Յունայթեդի» և «Թոթենհեմի» հետ։ Ավելացնենք, որ այժմ «Նյուքասլի» մարզիչն է Էդդի Հաուն։