Յագո Ասպասը նշել է այն ակումբը, որտեղ ցանկանում է ավարտել կարիերան

Իսպանացի փորձառու հարձակվող Յագո Ասպասը հայտարարել է հաջորդ մրցաշրջանում «Սելտայում» մնալու իր մտադրության մասին։

«Ես ուզում եմ այստեղ լինել որքան հնարավոր է երկար: Միշտ ցանկացել եմ կարիերաս ավարտել այս ակումբում։ Այս միտքը դեռ հետապնդում է ինձ։ Այո, ես առաջարկներ ստացա այլ ակումբներից, բայց նրանք ինձ չհետաքրքրեցին։ Ես երբեք չեմ մտածել «Սելտային» հեռանալու մասին»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Tribal Football-ը:

Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում 36-ամյա հարձակվողը անցկացրել է 24 հանդիպում, դարձել հինգ գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը։