Կրիշտիանու Ռոնալդու․ «Ես երջանիկ եմ Սաուդյան Արաբիայում»

«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կիսվել է Սաուդյան Արաբիայի առաջնությունում իր ելույթներով։

«Ես երջանիկ եմ Սաուդյան Արաբիայում, միանգամայն երջանիկ: Ուրախ եմ խաղալ «Ալ-Նասրում»: Ընթացիկ մրցաշրջանը մեր թիմի համար կարելի է դրական գնահատել, քանի որ մենք դեռ բոլոր մրցաշարերում հաղթելու հնարավորություն ունենք»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Այս մրցաշրջանում Կրիշտիանու Ռոնալդուն «Ալ-Նասրի» կազմում անցկացրել է 38 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 34 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։ Հարձակվողի պայմանագիրը սաուդյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 15 մլն եվրո։