Իտալական Ա Սերիայի մամուլի ծառայությունը հայտնել է, որ փետրվարի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Ռոմայի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան։
Նախորդ ամիս 30-ամյա ֆուտբոլիստը «Ռոմայի» կազմում մասնակցել է Ա Սերիայի երեք հանդիպման և դարձել հինգ գոլի հեղինակ։
Այս մրցաշրջանում արգենտինացի հարձակվողը բոլոր պաշտոնական մրցաշարերում անցկացրել է 27 հանդիպում, դարձել 14 գոլի և յոթ գոլային փոխանցման հեղինակ։