Marca. «Նապոլին» Խվիչա Կվարացխելիայի համար պահանջում է 150 միլիոն եվրո

«Նապոլին» որոշել է վրացի եզրային հարձակվող Խվիչա Կվարացխելիայի տրանսֆերային արժեքը:

Ինչպես հայտնում է Marca-ն, նեապոլիտանական ակումբը պատրաստ է բաժանվել ֆուտբոլիստից 150 միլիոն եվրոյի դիմաց, դա բացատրվում է նրանով, որ «Նապոլին» չի ցանկանում, որ Կվարացխելիան և նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմհենը միաժամանակ հեռանան ակումբից։

Հիշեցնենք, որ Կվարացխելիան «Նապոլիում» հանդես է գալիս 2022 թվականի ամառվանից։ Ընթացիկ մրցաշրջանում եզրային հարձակվողը 36 հանդիպում է անցկացրել թիմի կազմում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 10 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի պայմանագիրն իտալական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։