Գործակալ Մամուկա Ջուգելին, որը ներկայացնում է «Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիայի շահերը, խոսել է նեապոլիտանական ակումբում ֆուտբոլիստի ապագայի մասին:
«Մենք բանակցություններ ենք վարում «Նապոլիի» հետ պայմանագիրը երկարաձգելու համար։ Խվիչան կլքի ակումբը միայն ամռանը, եթե ստանան հսկայական գումար, որից հրաժարվելն անհնար կլինի։
Կոնկրետ թիվ չեմ կարող տալ: Մայիսի վերջին ամեն ինչ պարզ կդառնա»,- գործակալի խոսքերն է մեջբերում La Gazetta dello Sport-ը:
Transfermarkt-ը Խվիչային գնահատել է 80 մլն եվրո։