«Լիվերպուլի» մարզիչ Յուրգեն Կլոպը «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղից առաջ խոսել է հարձակվող Էրլինգ Հոլանդի մասին։
Մասնագետը նշել է, որ «Մանչեսթեր Սիթին» շատ որակյալ ֆուտբոլիստներ ունի։
«Հոլանդը շատ խելացի է։ «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում մենք պետք է լավ խաղանք պաշտպանությունում։ Նույնիսկ եթե Վան Դեյկը կանգնեցնի Հոլանդին, նրանք ունեն Ֆիլ Ֆոդենը, ով կարող է գոլ խփել 27 մետրից:
Նրանք ունեն նաև Ռոդրի, նա կարող է ամեն ինչ անել խաղադաշտում: Ուստի, մեզ միայն Հոլանդը չի սպառնա»,- Կլոպի խոսքը մեջբերում է BBC-ն։ «Լիվերպուլ» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա մարտի 10-ին «Էնֆիլդում» 19:45-ին։
Ընթացիկ մրցաշրջանում Հոլանդն Անգլիայի առաջնությունում անցկացրել է 22 հանդիպում, դարձել 18 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը: