ԱՊԼ-ի 28-րդ տուրի խաղում «Էվերթոնը» պարտվել է «Մանչեսթեր Յունայթեդին» (0:2):
2024 թվականը «Էվերթոնի» համար վատ սկսվեց. ակումբն օրացուցային տարվա սկզբից ութ խաղում ոչ մի հաղթանակ չի տարել։
Հունվարի 14-ից «Էվերթոնը» ոչ-ոքի է խաղացել «Աստոն Վիլլայի» (0-0), «Ֆուլհեմի» (0-0), «Թոթենհեմի» (2-2), «Քրիսթալ Փելասի» (1-1) և «Բրայթոնի» (1:1) դեմ, ինչպես նաև պարտվել է «Մանչեսթեր Սիթիին» (0:2) և «Վեսթ Հեմին» (1:3):
Ինչպես հայտնում է Squawka-ն, սա «Էվերթոնի» պատմության մեջ առաջին դեպքն է, երբ ակումբը նոր տարին Պրեմիեր Լիգայում սկսում է ութ հանդիպում առանց հաղթանակի։