«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը Յուրգեն Կլոպի թիմի առաջատարն է։ Նման կարծիք է հայտնել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը։
«Կարծում եմ՝ Վան Դեյկը «Լիվերպուլի» գլխավոր ֆուտբոլիստն է, նա պարզապես հրեշ է։ Ես սիրում եմ խաղալ նման ֆուտբոլիստների դեմ, քանի որ դա իսկական փորձություն է»,- Հոլանդի խոսքերն է մեջբերում Eurosport-ը։
«Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Սիթին» այս մրցաշրջանում չեմպիոնի ուղիղ մրցակիցներն են: Մարտի 10-ին այս թիմերը կհանդիպեն դիմակայությունում, հանդիպումը կմեկնարկի 19:45-ին։
Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Հոլանդը անցկացրել է 22 հանդիպում, որոնցում դարձել է 18 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։