«Բավարիայի» պաշտպան Էրիկ Դայերը խոսել է իր թիմակցի և Անգլիայի հավաքականի խաղընկեր Հարի Քեյնի մասին։
«Հարին աշխարհի լավագույն եզրափակողն է: Բացի Լիոնել Մեսսիից, ես չգիտեմ, թե աշխարհում կա որևէ մեկը, ով ավելի լավ ձախ ոտքով հարվածում է, քան Հարին, նույնիսկ ձախ ոտք ունեցող ֆուտբոլիստների մեջ»,- ասել է Դայերը The Times-ին:
Գերմանիայում անցկացրած իր առաջին մրցաշրջանում Քեյնը բոլոր մրցաշարերում «Բավարիայի» 33 խաղում դարձել է 33 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։