Չավի. «Ես լավատես եմ՝ չնայած այն ծանր իրավիճակին, որում հայտնվել ենք»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը ամփոփել է իր թիմի հաղթանակը «Մալյորկայի» հետ խաղում (1:0):

«Մենք բավականաչափ շանսեր ստեղծեցինք մեծ հաղթանակներ տանելու համար: Այս հաղթանակը թույլ կտա մեզ մնալ բարձունքում: Շատ դժվար էր անցնել «Մալյորկայի» հինգ հոգանոց շարքը:

Ես լավատես եմ՝ չնայած այն ծանր իրավիճակին, որում հայտնվել ենք։ Այս հաղթանակն ավելի կարևոր է, քան թվում է, քանի որ այն մեզ վստահություն է հաղորդում Չեմպիոնների Լիգային ընդառաջ: Մենք ամուր հանդիպում անցկացրինք բարդ մրցակցի դեմ»,- Չավիի խոսքերն է մեջբերում Sport-ը։

Լա Լիգայի 28 տուրից հետո «Բարսելոնան» վաստակել է 61 միավոր և այժմ երկրորդ տեղում է: