Անգելոս Պոստեկոգլու. «Նա կարող է էլ ավելի լավը դառնալ»

«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անգելոս Պոստեկոգլուն կիսվել է հարձակվող Տիմո Վերների խաղի մասին իր կարծիքով։

Նա նշել է, որ ֆուտբոլիստն ազդում է թիմի վրա։

«Վերներն իսկապես կարևոր է թիմի համար: Մենք նրան անմիջապես գործի դրեցինք, և նա ազդեցություն ունեցավ, բայց ես կարծում եմ, որ նա կարող է էլ ավելի լավը դառնալ, ես դրանում վստահ եմ»,- Պոստեկոգլուի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Այս մրցաշրջանում 28-ամյա գերմանացին Պրեմիեր լիգայում անցկացրել է 6 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։