Ալեխանդրո Գառնաչոն այս ցուցանիշով Պրեմիեր Լիգայում առաջատարն է

Պրեմիեր Լիգայի 28-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդն» առաջին խաղակեսում երկու գոլ խփեց «Էվերթոնի» դարպասը։

Երկու 11 մետրանոցներն էլ իրացրեց Ալեխանդրո Գառնաչոն։ Առաջին 11 մետրանոցն իրացրեց Բրունու Ֆերնանդեշը, երկրորդը՝ Մարկուս Ռեշֆորդը։

Opta-ի փոխանցմամբ՝ Գառնաչոն դարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով Պրեմիեր Լիգայի խաղում 2 անգամ 11 մետրանոց է վաստակել։

Վերջին անգամ Անգլիայի առաջնությունում դա տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերին, երբ Անտոնիո Ռյուդիգերը 2 անգամ 11 մետրանոց վաստակեց «Լիդսի» դեմ խաղում։