Յուրգեն Կլոպ․ «Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ դուրս գալը մեծ ձեռքբերում է»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Պեպ Գվարդիոլայի օրոք «Մանչեսթեր Սիթիի» հետ մրցակցության մասին, ինչպես նաև խոսել է այն մասին, թե ինչպես է ընկալում կորցրած տիտղոսները։

«Գիտեմ, որ մենք լավ և վատ պահեր ենք ունեցել: Այն տարիներին, երբ «Լիվերպուլը» մեկ միավորով զիջում էր «Սիթիին», բոլորը գիտեին, որ մի կոնկրետ պահին ամեն ինչ կարող էր այլ կերպ լինել:

Աշխարհն ակնհայտորեն բոլորովին այլ կերպ է տեսնում՝ հաղթում ես, թե չես հաղթում։ Ոչ Պրեմիեր Լիգայում, ոչ էլ Չեմպիոնների Լիգայում արծաթե մեդալներ չկան։ Գիտեմ, որ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ դուրս գալը մեծ ձեռքբերում է։

Ես ինձ անհաջողակ չեմ համարում, երբ պարտվում եմ եզրափակիչներում, և ինձ հաղթող չեմ համարում, երբ հաղթում եմ: Պարզապես փորձում եմ ամեն ինչից առավելագույն օգուտ քաղել»,- Յուրգեն Կլոպի խոսքը մեջբերում է The Guardian -ը։