«Սլավիայի» գլխավոր մարզիչ․ «Վստահ եմ, որ տանը կհաղթենք «Միլանին»»

«Սլավիայի» գլխավոր մարզիչ Ջինդրիչ Տրպիշովսկին մեկնաբանել է Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Միլանից» կրած պարտությունը (2:4)։

«Մենք հնարավորություն ունենք իրավիճակը շրջելու, տանը ավելի ուժեղ ենք խաղալու։ Առաջին 25 րոպեներին լավ հանդիպում էր, մենք նույնիսկ ավելի լավ հանդես եկանք «Միլանից»։ Ֆիզիկապես մենք ցույց տվեցինք, որ պատրաստ ենք, նույնիսկ գոլեր խփեցինք, երբ խաղում էինք տասը հոգով։ Հուսով եմ, որ մենք կարող ենք բարելավել իրավիճակը տանը: Վստահ եմ, որ տանը կհաղթենք»,- Տրպիշովսկու խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Պատասխան խաղը կկայանա մեկ շաբաթ անց՝ մարտի 14-ին, Պրահայի մարզադաշտում։