Ռասմուս Հոյլունը Պրեմիեր Լիգայի փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստն է

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռասմուս Հոյլունը դարձել է ԱՊԼ-ի փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է լիգայի կայքը։

Նախորդ ամիս 21-ամյա ֆուտբոլիստը 4 խաղում դարձել է 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Հեյլունն առաջին դանիացին է, ով ճանաչվել է Անգլիայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ:

Մրցանակին հավակնում էին նաև Ֆիլ Ֆոդենը («Մանչեսթեր Սիթի»), Ժոաո Գոմեսը («Վուլվերհեմփթոն»), Պասկալ Գրոսը («Բրայթոն»), Ռոդրիգո Մունիսը («Ֆուլհեմ»), Բուկայո Սական («Արսենալ») և Օլի Ուոթկինսը («Աստոն Վիլա»)։