Կատալոնական «Բարսելոնան» պատրաստվում է փոխել իր տեխնիկական հովանավորին։
Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, «բլաուգրանաները» մտադիր են դադարեցնել իրենց համագործակցությունը Nike-ի հետ և պայմանագիր կնքել Puma-ի հետ: Գերմանական արտադրողի հետ պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2025/26 մրցաշրջանից։
Ինչպես հայտնի է դարձել աղբյուրին, Puma-ն «Բարսելոնային» առաջարկում է պայմանագիր, որով կատալոնացիները տարեկան կստանան մինչև 200 միլիոն եվրո։ 115 միլիոնը կգրանցվի որպես հաստատագրված վճար, իսկ 85-ը՝ որպես հավելավճար։
Հարկ է նշել, որ Nike-ի հետ պայմանավորվածությամբ «կապտանռնագույնները» ստանում են 85+20 մլն.
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնան» 27 տուրից հետո զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։