«Մանչեսթեր Յունայթեդի» ներկայացուցիչները բանակցություններ են վարել կիսապաշտպան Կոբի Մայնուի գործակալի հետ։
Ինչպես հայտնում է Manchester Evening News-ը, մանկունիանցիները 18-ամյա խաղացողին նոր պայմանագիր են առաջարկել։ Նոր համաձայնագրի պայմանների համաձայն՝ կիսապաշտպանի աշխատավարձը կբարձրանա։ Հատկանշական է, որ Մայնուն ակումբի հետ պայմանագիրը երկարաձգել էր նախորդ տարվա փետրվարին, սակայն «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարները հերթական անգամ որոշեցին խաղացողին ցույց տալ, որ նա շատ կարևոր է թիմի համար։
Պրեմիեր Լիգայի ընթացիկ առաջնությունում Կոբին «կարմիր սատանաների» կազմում անցկացրել է 13 հանդիպում։ Կիսապաշտպանը 1 գոլային փոխանցում կատարեց և 3 դեղին քարտ ստացավ։