ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի առաջին խաղում «Ինտեր Մայամին» ոչ-ոքի խաղաց «Նեշվիլի» հետ՝ 2:2: Հանդիպումը կայացել է Նեշվիլի «Ջեոդիս Պարկ» մարզադաշտում։
Հանդիպման հաշիվը 4-րդ րոպեին բացել է տանտերերի հարձակվող Յակոբ Շաֆելբուրգը։ Երկրորդ խաղակեսի սկզբում նա կրկնապատկեց Նեշվիլի առավելությունը: Հինգ րոպե անց Լիոնել Մեսսին Լուիս Սուարեսի փոխանցումից կրճատեց հանդիպման հաշիվը: Ավելացված ժամանակում ուրուգվայցի հարձակվողը հյուրերին փրկեց պարտությունից։
Պատասխան խաղը կկայանա հաջորդ հինգշաբթի՝ մարտի 14-ին, «Ինտեր Մայամի» մարզադաշտում։