«Լիվերպուլը» Յուրգեն Կլոպի գլխավորությամբ 1000 գոլ է հեղինակել

Մարտի 7-ին Պրահայում կայացավ Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումը՝ «Սպարտան» ընդունեց «Լիվերպուլին»։ Հյուրերը ջախջախեցին 5։1 հաշվով։

Հանդիպման հաշիվը 7-րդ րոպեին բացեց Ալեքսիս Մակալիստերը՝ իրացնելով 11 մետրանոցը։ 25-րդ րոպեին Դարվին Նունյեսը կրկնապատկեց մերսիսայդցիների առավելությունը։

Նունյեսի գոլը 1000-րդն էր «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի գլխավորությամբ բոլոր մրցաշարերում։ Հոբելյանական գոլը տեղի ունեցավ 476-րդ խաղում։