ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի առաջին խաղում «Ինտեր Մայամին» արտագնա խաղում հանդիպեց «Նեշվիլին»։
Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։ Ֆլորիդայի հավաքականի գոլերից մեկը խփել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին։ Հարկ է նշել, որ 36-ամյա հարձակվողը չորրորդ հանդիպումն անընդմեջ արդյունավետ ելույթ է ունեցել։
Այս մրցաշրջանում աստղային հարձակվողը դարձել է 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որ Մեսսին անցած ամառ է միացել «Ինտեր Մայամիին»: Արգենտինացին ամերիկյան ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2025 թվականի ավարտը։