«Մանչեսթեր Սիթիի» պորտուգալացի պաշտպան Ժոաու Կանսելուն, ով ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Բարսելոնայում», դժվար թե մնա կատալոնական գրանդում։ Այս մասին հայտնում է Sport.es-ի էջը։
Ինչպես հայտնի է դարձել աղբյուրին, անգլիական գրանդի ղեկավարությունը ցանկանում է Կանսելուի վաճառքից 40 մլն եվրո վաստակել։ «Կապտանռնագույնները» իրենց հերթին չեն կարող իրենց թույլ տալ այս գումարը ֆինանսական խնդիրների պատճառով։
Կանսելուն դեմ չէ «Բարսելոնայում» մնալուն։ Նրա վարձակալությունը գործում է մինչև հունիս։
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա պաշտպանը անցկացրել է 23 հանդիպում, որոնցում դարձել է երկու գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։