«Չելսին» տպավորված չէ Ռոբերտո դե Զերբիի վերջին ելույթներով

Իտալացի մասնագետ Ռոբերտո դե Զերբին, ով ներկայումս «Բրայթոնի» գլխավոր մարզիչն է, չի գլխավորի Լոնդոնի «Չելսին»:

Վերջին շրջանում մարզչին անվանում էին Մաուրիսիո Պոչետինոյի հավանական փոխարինող, սակայն «ազնվականների» ղեկավարությունը որոշեց հրաժարվել Ռոբերտոյի թեկնածությունից։

«Չելսիի» ղեկավարները տպավորված չեն «Բրայթոնի» վերջին ելույթներով: Նախօրեին «Ճայերը» ջախջախիչ պարտություն կրեցին «Ռոմայից» (0:4) Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում։

«Չելսին» այս մրցաշրջանում վատ է հանդես գալիս Անգլիայի առաջնությունում։ Թիմը 27 տուրից հետո միայն 11-րդ տեղում է։