Թոմաս Տուխելը կարող է վերադառնալ «Չելսի»

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հնարավորություն ունի վերադառնալ «Չելսի», հայտնում է Sport Bild-ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 50-ամյա մասնագետը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի մյունխենյան թիմը՝ անկախ արդյունքներից։

Աղբյուրի համաձայն՝ Տուխելի կարիերան շարունակելու առաջնահերթ տարբերակը անգլիական մեկ այլ ակումբ է՝ «Մանչեսթեր Յունայթեդը»: Սակայն գերմանացի մասնագետը պատրաստ է մտածել այդ մասին, եթե առաջարկ ստանա «Չելսիի» համասեփականատեր Թոդ Բոլեյից։ Նշվում է, որ ամերիկացի ֆունկցիոները կարող է նման քայլի գնալ, քանի որ կարծում է, որ թիմի արդյունքները նախկինում շատ ավելի լավն էին, քան այս պահին։

Հիշեցնենք, որ Տուխելը «Չելսին» գլխավորել է 2021 թվականի փետրվարից մինչև 2022 թվականի սեպտեմբերը։ Նրա գլխավորությամբ լոնդոնցիները նվաճեցին երեք գավաթ՝ Չեմպիոնների լիգան, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը և Աշխարհի ակումբային առաջնությունը։