Հայտնի է «Նապոլիի» փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստի անունը

«Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիան ճանաչվել է թիմի փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է թիմի մամուլի ծառայությունը։

Ա Սերիայի «Նապոլիի» փետրվարյան հինգ հանդիպումներում 23-ամյա հարձակվողը դարձել է 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Ընթացիկ մրցաշրջանում Խվիչան Իտալիայի առաջնության 25 խաղում դարձել է 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։