«Ֆիորենտինայի» վինգեր Նիկոլաս Գոնսալեսը հայտնվել է «Նապոլիի» ուշադրության կենտրոնում: Այս մասին հայտնում է լրագրող Էքրեմ Քոնուրը։
Աղբյուրի համաձայն, 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով, բացի «Նապոլիից», հետաքրքրված են Պրեմիեր Լիգայի և Բունդեսլիգայի ակումբները։ Այս մրցաշրջանում Գոնսալեսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 26 հանդիպման, որոնցում դարձել է 10 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։
Արգենտինացու պայմանագիրը «Ֆիորենտինայի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։