Մեյսոն Գրինվուդը կարող է հանդես գալ Ջամայկայի հավաքականում

«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Մեյսոն Գրինվուդը, ով այս մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս «Խետաֆեում», Անգլիայի փոխարեն կարող է հանդես գալ Ջամայկայի հավաքականում։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։

Աղբյուրի համաձայն՝ չնայած 2020 թվականին Անգլիայի հավաքականի կազմում մեկ հանդիպման՝ անգլիացին կարող է խաղալ Ջամայկայի հավաքականում, քանի որ համապատասխանում է ՖԻՖԱ-ի մի շարք պահանջներին։

Նախ՝ հարձակվողն ունի Ջամայկայի քաղաքացիություն։ Երկրորդ, խաղացողը պետք է մինչև 21 տարեկան որոշակի երկրի մեծահասակների ազգային հավաքականում խաղացած լինի ոչ ավելի, քան երեք խաղ և վերջին երեք տարվա ընթացքում չխաղա այդ թիմում:

Հիշեցնենք, որ Գրինվուդը որակազրկվել էր «Մանչեսթեր Յունայթեդում» խաղալուց՝ աղջկան ծեծելու դեպքի պատճառով։ Ֆուտբոլիստի արդարացումից հետո ակումբը չի համարձակվել անգլիացուն վերադարձնել թիմ։

Սեպտեմբերի 1-ին Գրինվուդը վարձավճարով տեղափոխվեց «Խետաֆե» մինչև 2024 թվականի ամառ։