Լուիս Սուարեսը 12 միլիոն դոլարով տուն է գնել Ֆլորիդայում՝ Լիոնել Մեսսիի կողքին

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լուիս Սուարեսը 12 միլիոն դոլարով տուն է գնել։

Real Deal-ի համաձայն՝ ուրուգվայցին ընտանիքի հետ բնակություն է հաստատել Ֆլորիդայի Ֆորտ Լոդերդեյլի շրջաններից մեկում՝ Լիոնել Մեսսիի կողքին։

Սուարեսի և նրա կնոջ՝ Սոֆյա Բալբիի նոր տունն ունի մոտ 660 քմ տարածք։

Սուարեսը Մեսսիի հետ խաղացել է «Բարսելոնայի» կազմում 2014-2020 թվականներին, և նրանք երկուսն էլ ներկայումս խաղում են MLS-ում։

Մեսսին իր համար տուն է գնել Ֆլորիդայում անցած սեպտեմբերին 10,8 միլիոնով։