«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նշել է, որ մերսիսայդցիները չեն մտածում «Մանչեսթեր Սիթիի» հետ ԱՊԼ-ի 28-րդ տուրի առաջիկա խաղի մասին։
«Որքան գիտեմ, հինգշաբթի մենք ունենք ընդամենը մեկ հանդիպում։ Սա ամենակարևոր խաղն է այս պահին: Մենք չէինք հաղթի Լիգայի գավաթը, չէինք նվաճի Անգլիայի գավաթի հաջորդ փուլի ուղեգիր և դուրս կթողնեինք Եվրոպայի լիգայից, եթե առաջնահերթություն ունենայինք մրցումների միջև: Բայց մենք դա չենք անում։
Միգուցե ավելի խելացի կլիներ դա անել, բայց ես մի քիչ հիմար եմ։ Մենք խաղում ենք առավելագույնը յուրաքանչյուր խաղում, և այդպես կլինի հինգշաբթի օրը»,- Կլոպի խոսքը մեջբերում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 7-ին, «Լիվերպուլը» կխաղա «Սպարտայի» հետ։ Խաղը կկայանա Չեխիայում և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:45-ին: Եվրոպայի լիգայի 1/8-րդ եզրափակիչի պատասխան խաղը կհյուրընկալվի «Էնֆիլդում»։ «Լիվերպուլը» մարտի 10-ին կխաղա «Մանչեսթեր Սիթիի» հետ։