Ջորդան Հենդերսոնը կիսվել է «Լիվերպուլից» հեռանալու իր հիշողություններով

«Այաքսի» կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը կիսվել է «Լիվերպուլից» հեռանալու իր հիշողություններով։ Նրա կարծիքով՝ դա ճիշտ որոշում էր։

«Կարծում եմ, որ ճիշտ ժամանակն էր ինձ համար՝ որպես խաղացողի, նրանց համար՝ որպես թիմ ու ակումբ, չնայած այն ժամանակ շատ ցավալի էր: Ես շատ զգացմունքային էի։ Հիմա, հետադարձ հայացք գցելով այդ ժամանակաշրջանին, հեշտ է հասկանալ, որ դա ճիշտ որոշում էր մարզչի և ակումբի կողմից։ Դա իրավիճակը թարմացնելու լավագույն որոշումն էր»,- ասել է ֆուտբոլիստը։

Հենդերսոնը «Լիվերպուլում» խաղացել է 2011-ից 2023 թվականներին։

Հունվարին 33-ամյա Հենդերսոնը խզեց պայմանագիրը «Ալ-Իտիֆակի» հետ և տեղափոխվեց «Այաքս»: