«Բարսելոնան» մոտ է «Սպորտինգի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի հետ համագործակցության շուրջ համաձայնության գալուն։
Ինչպես հայտնում է The Independent-ը, 39-ամյա պորտուգալացի մասնագետին հետևում են նաև «Բավարիան» և «Լիվերպուլը»:
Հիշեցնենք, որ «Բարսայի» ներկայիս գլխավոր մարզիչ Չավին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի թիմը։
Ամորիմը «Սպորտինգը» գլխավորում է 2020 թվականից։ Լիսաբոնյան ակումբում աշխատելու ընթացքում 39-ամյա մարզիչը հաղթել է Պորտուգալիայի առաջնությունը և Սուպերգավաթը, ինչպես նաև երկու Պորտուգալիայի Լիգայի գավաթ: