Մադրիդի «Ռեալը» Կառլո Անչելոտտիի իրավիճակի վերաբերյալ հայտարարություն չի անի

Մադրիդի «Ռեալը» հայտարարություն չի անի թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, հաղորդում է Sky Sports-ը։

Նշվում է, որ ակումբում ներկա պահին բոլորը կենտրոնացած են Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի «Լայպցիգի» դեմ պատասխան հանդիպման վրա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Անչելոտտիին սպառնում է գրեթե հինգ տարվա ազատազրկում հարկերից խուսափելու համար։

Ինչպես հաղորդում է Relevo-ն, իտալացին չի կարողացել վճարել 1 մլն եվրո 2014 և 2015 թվականներին։