Ռաֆայել Լեաու. «Ինձ զայրացնում են մարդիկ, ովքեր մտածում են միայն թվերի մասին»

«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն խոստովանել է, որ այն, ինչ իրեն դուր չի գալիս ներկայիս ֆուտբոլում, չափազանց մեծ ուշադրությունն է վիճակագրությանը։

«Այսօրվա ֆուտբոլը միայն վիճակագրություն է, և դա ինձ դուր չի գալիս: Ֆուտբոլը կախարդանք և ուրախություն է: Ինձ զայրացնում են մարդիկ, ովքեր մտածում են միայն թվերի մասին։

Ես սիրում եմ գեղեցիկ գոլեր և, իհարկե, կցանկանայի ավելի շատ գոլեր խփել, բայց նաև գոլային փոխանցումներ եմ կատարում։ Ես բազմակողմանի խաղացող եմ»,- Լեաուի խոսքերը մեջբերում է SPORF-ը

Այս մրցաշրջանում անցկացրած 33 խաղում պորտուգալացին դարձել է 9 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Որոշ մարդիկ կարծում են, որ Լեաուն պետք է ավելի շատ գոլեր խփի: