«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը դժվար թե տեղափոխվի ՊՍԺ։ Այս մասին հայտնում է Talksport-ը։
Աղբյուրի համաձայն՝ փարիզյան թոփ-ակումբի ղեկավարությունը հրաժարվել է անգլիացի հարձակվողին ձեռք բերելու փորձերից՝ ընթացիկ մրցաշրջանում վերջինիս հետընթացի պատճառով։ ՊՍԺ-ն որոշել է հարձակվող Կիլիան Մբապպեին հարձակման գծում փոխարինող այլ խաղացող փնտրել:
Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ռեշֆորդը անցկացրել է 26 հանդիպում, որոնցում դարձել է վեց գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 70 միլիոն եվրո։